25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վթարի հեղինակը չհասցրեց փրկել կնոջ կյանքը. ողբերգական պատահար

Երեւանու, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 06:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի դիմաց, Toyota Camri մակնիշի 35 MG 119 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով եղել է 60-65 տարեկան կին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին կինը մահացել է:

Վարորդը ներկայացել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վարորդի ինքնությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ