13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Չեմ բացառում մարդկային գործոնը. Դավիթ Տոնոյանը՝ Նաիրիտից

Չեմ կարող գնահատական տալ, քանի որ նախաքննություն է իրականացվում, բայց չեմ բացառում մարդկային գործոնը. Կառավարությունում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Նաիրիտի հրդեհից: «Անձամբ ես հաշվարկել եմ, ռիսկայնությունը հաշվարկված է, աշխատանքներն արդեն իսկ կատարվում էին մինչ այս դեպքը: Ե՛վ աշխատանքային խմբերն էին աշխատում մինչ այս դեպքը, և՛ փորձագետներ են հրավիրվել, բայց հիմա այդ գործընթացներն ավելի կարագանան»,-նշեց նա:

Հարցին, թե ՊՆ-ի կադրերին ԱԻՆ տեղափոխելով՝ նախարարն իր մարդկա՞նց է տեղավորում և իր թի՞մն է ստեղծում, նա պատասխանեց. «Այո, ես նաև իմ թիմն եմ հավաքում: Ընդամենը 7 ամիս է, որ աշխատում եմ և իրավունք ունեմ հավաքելու իմ թիմը, որպեսզի կարողանամ ճիշտ կազմակերպել իմ աշխատանքը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ