20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդհանրապես, ինչու՞ Երևանում կա Լենինգրադյան փողոց

Չեմ ցանկանում ներքաշվել «ԵԼՔ» դաշինքի կողմից նախաձեռնված փողոցների անվանափոխության գործընթացի քննարկման մեջ։ Ինքս էլ կարծում եմ, որ Հայաստանի ազգային և ապրիլյան մարտերի նահատակված հերոսների անուններով փողոցներ պետք է լինեն մայրաքաղաքում և այդ առումով «ԵԼՔ»-ի նախաձեռնությունը ողջունում եմ։

Խորհրդային Միությունում կար 12 «Город Герой Советского Союза»։ Նման ստատուս այս քաղաքները ստացել էին Մեծ Հայրենական Պատերազմում Նացիստական Գերմանիային հերոսաբար և ահռելի մեծ կորուստների գնով դիմակայելու համար։ Այս քաղաքների ինքնապաշտպանությանը մասնակցելիս նահատակվել են միլիոնավոր մարդիկ՝ հարյուր հազարավոր հայեր, այդ թվում գեներալ Գալստյանը, ում անունով Պետերբուրգում փողոց կա։ Այդ պատվավոր ստատուսով քաղաքներից են նաև Մոսկվան, Կիևը, Բրեստը և այլն։

Ավելին, Լենինգրադը՝ շրջափակմանը դիմակայելու պատճառով ունի բացառիկ նշանակություն։ «Блокадный Город Герой Ленинград» պատմության մեջ կար և այդ փողոցը մենք ունենք, նաև հաշվի առնելով այդ իրողությունը և այդ ժամանակահատվածը։ Հենց Լենինգրադի, այլ ոչ թե Պետերբուրգի ինքնապաշտպանությանը մասնակցել և նահատակվել են հազարավոր 18-ամյա հայ զինվորներ։ «Блокадный Город Герой Санкт-Петербург» չկա և չի էլ կարող լինել։ 
Լենինգրադյանը՝ Պետերբուրգյան վերանվանելու միտքը լավը չէ։
«Сталинградская битва»-ն երբեք չես անվանափոխի «Волгоградская битва», «Կոնստանտոպոլսի պաշարումը»՝ «Ստամբուլի պաշարում», «Աքեմենյան Կայսրությունը»՝ «Իրանական կայսրություն», իսկ «Էրեբունի ամրոցը»՝ «Երևանի ամրոց»։

Այդուհանդերձ, Վազգեն Վեհափառ, Քըրք Քրքորյան, Լեոնիդ Ազգալդյան, Վիտյա Այվազյան և այլ փողոցները պետք է լինեն։

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ