18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Միշտ պատժվում են մանր ՛՛ձկները՛՛. Զաքարյանը ԲՀԿ-ում էր

՛՛Մեզ հետաքրքիր էր, թե ինչ նոր մոտեցումներ կներկայացնի ՎՊ այս պահին դեռ թեկնածուն, ԱԺ-ում ընտրվելու դեպքում ինչ նոր գործիքներ կկիրառի բյուջեի վերահսկողության հետ կապված՛՛,-այսօր Վերահսկի պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս պատմեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները շատ ակտիվ հարցադրումներ հնչեցրին: ՛՛Շատ կարևոր է, բնականաբար, թիվ մեկ գործը բյուջեի վերահսկողությունն է և օրինախախտումները հայտնաբերելը՛՛,-շեշտեց նա ու հավելեց, որ նախորդ տարիների փորձով գիտենք, որ միշտ պատժվում են մանր ՛՛ձկները՛՛՝ կատարողները, իսկ հիմնական պատասխանատուները միշտ այսպես չոր են դուրս գալիս ջրից:  ՛՛Ես հասկանում եմ, որ դա Վերահսկիչ պալատի գործառույթը չէ և քանի դեռ իշխանության ահա այսպիսի համակարգ, բուրգ գոյություն ունի և բոլոր կառույցները, անկախ նրանից, որքանով են սահմանադրությամբ դե յուրե անկախ, այդուհանդերձ կառավարելի են:

Մեզ համար նաև գերակա է, որ բացահայտելուց, ԱԺ ամբիոնում հնչեցնելուց բացի, թե որ ոլորտում ինչքան գանձագողություն է եղել, պատասխանատվություն կրեն իրական գանձագողները, ոչ թե մի քանի կլաս, մի քանի աստիճան ցածր կատարողները, սա է խնդիրը, բազմաթիվ հարցեր հնչեցին, ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա մինչև քվեարկություն խմբակցությունն անպայմանորեն ևս մեկ նիստ կհրավիրի՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ