Էս Տիգրանն էլ կինո նկարողա` տարել ինձ միլիցու շորերա նկարել … հաշիվ էր մաքրում Խզմալյանի հետ /վիդեո/
“Երկու ամիսա էտ “Նախախորհրդարանի” երեք հարկանի շենքի բանալիները` տեխնիկայով բանով վստահել եք ինձ ու հիմա եկել ասում եք, որ ես սադրիչ եմ, որ Ձեր անդամը չեմ: Խաբեցիք ասեցիք հերթապահության համար` ամիսը 100 հազար դրամ աշխատավարձ եք տալու ու չտվեցիք”,-այսօր Մաշտոցի պուրակում “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության ամենօրյա նախաձեռնության մեկնարկից առաջ Տիգրան Խզմալյանի հետ հաշիվ էր մաքրում, իր խոսքերով շարժման անդամ Արման Արշակյանը:
Արման Արշակյանը տեղեկացրեց, որ իրեն աշխատանքի առաջարկ է արվել և խոստացել վճարել “Նախախորհրդարան”-ի անդամ, գնդապետ Իվան Մարգարյանը:
Տիգրան Խզմալյանը մեղադրանքներին պատասխանեց բավականին հակիրճ.”Դուք սուտ եք խոսում, “Նախախորհրդարանում” աշխատավարձ չեն ստանում, մենք կամավորներ ենք”:
“Ձեր Իվանը նախկին գնդապետա, ես էլ նախկին մայոր եմ, դուք գիտեիք դրա մասին: Էս Տիգրանն էլ կինո նկարողա` տարել ինձ միլիցու շորերա նկարել ու գցել ֆեյսբուք”,-բղավում էր մինչ երեկ շարժման ակտիվիստը:
Մինչդեռ այս խոսակցությանը հետևող “Փակ շուկա”-ի վերաբացման կողմնակիցները բղավում էին. ”Պարոն Խզմալյանը 500 հազար դոլլարով Չարենցի տունը ծախելա”:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: