18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծանր է տանում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը շատ վատ է զգում երկում գազի, հետևաբար և տարբեր ծառայություններին ու ապրանքների թանկացման համար: ”վատ եմ զգում, որ թանկացել է, որովհետև մի վճարող էլ ես եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է գազի թանկացման դեմ պայքարի արդյունքում գազի սակագնի թանկացումից խուսափել, նա պատասխանեց. ”Օրենսդրությունը սահմանում է, որ դատական կարգով սակագնի մեծությունը չի վիճարկվում, այլ միայն կարող են վիճարկվել պրոցեդուրային, ընթացակարգային հարցեր”:

Դիտարկմանը, թե այսինքն` անօգուտ է ”Եկե’ք կանխենք գազի թանկացումը” նախաձեռնության կոչը` անձը հաստատող փաստաթղթով նոյեմբերի 15-ին, ժամը 18-ին հավաքվել Ազատության հրապարակում բաց, թափանցիկ ու անաչառ դատավարության պահանջագիրը ստորագրելու համար, նա պատասխանեց. ”Ոչ անօգուտ չէ:

Ես կարծում եմ` ցանկացած պայքար, եթե հանրային է ու գալիս է մեր քաղաքացիների նախաձեռնությունից, միշտ էլ օգտակար է, որովհետև նման պայքարի ժամանակ տարբեր մոտեցումներ ու սկզբուքններ են հնչում, հարցադրումներ են լինում, որոնք հետագայում ոչ միայն մեր կառույցին, այլև շատ շատերին օգտակար է լինում”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ