07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պերճ Զեյթունցյանին հրաժեշտ տվեցին Կամերային երաժշտության տանը. ներկա էր Սերժ Սարգսյանը

Երեւանի Կամերային երաժշտության տանն այսօր՝ օգոստոսի 24-ին տեղի ունեցավ գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հուղարկավորության արարողությունը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեծ գրողի հուղարկավորությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկա էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ:

Լրագրողների հետ զրույցում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները միշտ կրթելու են սերունդներին: Նախարարի խոսքով, գրողի ստեղծագործությունները մատնանշում են հայ ժողովրդի ողնաշարը:

«Մեր կորսւտը շատ մեծ է, բայց մեզ պետք է փարատենք նրանով, որ նա մեզ թողել է մեծ եւ անգնահատելի գրական ժառանգություն»,-ասաց նա:

Պերճ Զեյթունցյանին ծափերի ներքո ուղեկցեցին դեպի Երեւանի քաղաքային պանթեոն, որտեղ նրան հողին են հանձնելու:

Նշենք, որ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ին: Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։IMG_7766 IMG_7765 IMG_7764

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ