14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ նախագահին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց:  Նա հանձնարարեց նվազ նշանակության հարկային խախտումների դեպքում տնտեսվարողներին առաջին անգամ նախազգուշացնեն:

Նրա խոսքով՝փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հարկային խախտումները, որոնք վերաբերում են հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին:

Այդ առնչությամբ վարչապետը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում մշակել և կառավարությանը ներկայացնել նախազգուշացում և տուգանքի չափը հայեցողությամբ կիրառելու մասին առաջարկություններ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ