26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Օրենքով դուք իրավունք չունեիք դատական նիստ անելու. պաշտպանը՝ դատավորին

«Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ այսօր դատարանից բացակայում էին պաշտպաններից և մեղադրյալներից ոմանք:

Ներկա պաշտպանները պահանջեցին դատավոր Արտուշ Գաբրիելյանին հետաձգել գործի այսօրվա քննությունը՝ պնդելով, որ դատական նիստը առանց ամբաստանյալների և պաշտպանների անցկացնելը կոպտորեն խախտում է անձանց պաշտպանության իրավունքը և զրոյի է հավասարեցնում դատավարությունը:

 

Պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ այսուհետ չի պատրաստվում մասնակցել դատերին:

«Այսօր զուտ մի միջնորդություն ներկայացնելու համար եմ ներկա գտնվել, որ իմ պաշտպանյալներին վերադարձնեք դատարանի դահլիճ, բայց դրա հնարավորությունն էլ չեմ ունենալու, որովհետև օրենքով սահմանված կարգով դուք իրավունք չունեիք դատական նիստ անելու, իսկ իմ պաշտապանյալները չեն լիազորել իրենց բացակայութամբ ներկա գտնվել դատական նիստերին», – ասաց նա:

Փաստաբանների հայտարարություններից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ