Ուրեմն պետք չէ «կինոյի տղա» խաղալ և հանդես գալ որպես ազգի փրկի
Այս ամառն անցավ աննկատ, ինչը անսովոր էր, քանի որ բոլորիս մտքերում դեռ թարմ է հիշողությունը նախորդ հուլիսի դեպքերի մասին, երբ Սասնա Ծռեր խմբավորման անդամները գրավեցին ՊՊԾ գունդը: Նրանց գործողությունը որակվեց տարբեր կերպ, ոմանց կարծիքով դա ահաբեկչություն էր, ոմանց կարծիքով էլ ազգային ազատագրական պայքար:
Ծռականները ևս հայտարարում էին, որ իրենց քայլը ազգը փրկելու համար պայքար է, և իրենք չեն հանձնվելու ոչ մի դեպքում: Իհարկե այդ տրամադրությունները վերափոխվեցին, և ծռականներն իրենք էլ հասկացան, որ երկար չեն կարող դիմադրել ու հանձնվեցին: Իհարկե եղան մարդիկ, ովքեր տանը նստած բողոքում էին, թե ինչու ծռերը հանձնվեցին, բայց մեծամասնությունը ողջունեց նրանց այս քայլը, իսկ ծռականները հայտարարեցին, որ իրենց պայքարը շարունակվելու է:
Այդ դեպքերից արդեն անցել է մեկ տարուց ավել և հիմա ընթանում է նրանց դատավարությունները, բայց ոչ մի պայքարի նշույլ այլևս չի նկատվում նրանց կողմից, բացի որոշ պաթոսախեղդ կոչերից ու բաց նամակներից: Նրանց մոտ այնքան է բացակայում պայքարի ոգին, որ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) բողոքում է գլխացավից և պահանջում է իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց բուժզննում անցնելու: Այստեղ առաջանում են հարցեր. մի՞թե այս մարդն այն տղաներից է, ովքեր վիրավոր մնացին մի քանի օր ՊՊԾ գնդի ներսում, բայց ոստիկանության օգնությունը ընդունեցին միայն չմեռնելու համար, մի՞թե այս մարդն այն տղաներից է ով ասում էր, որ պայքարելու է միչև վերջ, մի՞թե այս մարդն այն տղաներից է, ովքեր ասում էին, որ իրենք կորցնելու բան չունեն և պատրաստ են մեռնել հանուն ազգի, քանի որ իրենց կարծիքով այլ փրկության տարբերակ չկար, մի՞թե այս մարդ այն տղաներից է, ում կյանքի գնով սննունդ հասցրեց Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը):
Հ.Գ. Կարծում եմ այստեղ տեղին կլինի հիշել «ոտքդ վերմակիդ չափով պարզիր» հայտնի ասացվածքը, քանի որ եթե պատրաստ չես դիմանալու անգամ հասարակ գլխացավերի, ուրեմն պետք չէ «կինոյի տղա» խաղալ և հանդես գալ որպես ազգի փրկիչ:
Արման Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից