11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Մխիթարյանին նոր փորձություն է սպասվում

Այսօր կշարունակվի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Դորտմունդում, որտեղ Հենրիխ Մխիթարյանի ՛՛Բորուսիան՛՛ սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի ՛՛Արսենալին՛՛:

Չնայած հյուրընկալվելիս տարած հաղթանակին, այնուամենայնիվ, սպասվում է անչափ դժվար հանդիպում եւ որեւէ մեկին հանդիպման ֆավորիտ անվանել դժվար կլինի: F խմբում բացի այս հանդիպումից, կկայանա նաեւ ՛՛Նապոլի՛՛ -՛՛Մարսել՛՛ հանդիպումը:

Տուրի մյուս կենտրոնական հանդիպումը կկայանա H խմբում, որտեղ ՛՛Բարսելոնան՛՛ սեփական հարկի տակ կընդունի ՛՛Միլանին՛՛: Այս խմբում Ամստերդամում կխաղան ՛՛Այաքսն՛՛ ու ՛՛Սելթիկը՛՛:

E խմբի առաջատար ՛՛Չելսին՛՛ սեփական հարկի տակ խաղալու է իրեն հետապնդող ՛՛Շալկե 04՛՛-ի հետ, երրորդ տեղում հայտնվելու համար մեծ նշանակություն ունի ՛՛Բազել՛՛-՛՛Ստյաուա՛՛ հանդիպումը: G խմբում ՛՛Առաջատար ՛՛Ատլետիկոն՛՛ այսօր հաղթելու դեպքում կարող է հայտնվել հաջորդ փուլում: Մրցակիցը խմբի ետնապահ ՛՛Աուստրիան՛՛ է: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում էլ ՛՛Զենիթը՛՛ կընդունի ՛՛Պորտոյին՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ