՛՛Մանկական Եվրատեսիլ- 2013՛՛-ին այս տարի կմասնակցի 12 երկիր
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:
Ընդհանուր առմամբ մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր՝
- Հայաստան- Մոնիկա Ավանեսյան, ՛՛Choco Factory՛՛ (http://www.youtube.com/watch?v=IEsqnjZt4dg)
- Բելառուս- Իլյա Վոլկով, ՛՛Poy so Mnoy՛՛
- Վրաստան- Սմայլ Շոփ, ՛՛Give your smile՛՛
- Մոլդովա- Ռաֆայել Բոբեյկա, ՛՛Cum să fim՛՛
- Մակեդոնիա – Բարբարա Պոպովիչ, ՛՛Ohrid i muzika՛՛
- Մալթա- Գայա Կոչի, ՛՛The Start՛՛
- Նիդերլանդներ- Միլենե և Ռոզանե, ՛՛Double Me՛՛
- Ռուսաստան- Դայանա Կիրիլովա, ՛՛Dream on՛՛
- Սան Մարինո- Միշելե Պերնիոլա , ՛՛O-o-O Sole intorno a me՛՛
- Շվեդիա- Էլիաս, ՛՛Det är dit vi ska՛՛
- Ուկրաինա- Սոֆիա Տարասովա, ՛՛We Are One՛՛
- Ադրբեջան- Ռուսթամ Կարիմով, ՛՛Me And My Guitar՛՛
՛՛Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ «Եղի′ր ստեղծագործ՛՛:
՛՛Մեր կարծիքով ՛՛Be Creative՛՛ նշանաբանը շատ համահունչ է Puzzle Man տարբերանշանի հետ: Մեր աշխատանքային թիմը ոգեշնչվել է այս թեմայով եւ օգտագործել այս կոնցեպտը բեմի ձևավորման մեջ. այն գլուխկոտրուկ կհիշեցնի: Ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն մեզ հեքիաթային մթնոլորտ ստեղծել եւ կենդանություն տալ հիմնական կոնցեպտին՛՛,- նշում է Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովը:
Մասնակիցների ելույթների հերթականությունը կորոշվի մրցույթի բացմանը նվիրված պաշտոնական խնջույքի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 25-ին:
Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք փոփոխություններ եւ նորամուծություններ են կատարվել: Ներկայացվող երգերի մաքսիմալ թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի ՛՛Մանկական Եվրատեսիլ- 2013՛՛-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը:
Այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի 3 մրցանակային տեղ: Նրանք կպարգևատրվեն Փազլմեն գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրատեսիլ 2014-ին:
Հատուկ հյուրը կլինի Մանկական Եվրատեսիլ- 2012՛՛-ի հաղթող մասնակից Անաստասիա Պետրիկը:
Այս տարի ելույթից առաջ ցուցադրվող հեռուստաբացիկի տևողությունը կլինի 50 վայրկյան՝ նախորդ 40-ի փոխարեն:
Մրցույթը կվարեն Եվրատեսիլ-2013-ի մասնակից Զլատա Օգնևիչը և հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին