27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը կխնդրի կոալիցիոն գործընկերներին. բյուջեն եւ Տիգրան Սարգսյանի սրտի գործերը

Նոյեմբերի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյան բուռն ընթացք է խոստանում. քննարկվելու եւ քվեարկվելու է 2014 թ. պետբյուջեի նախագիծը: Երեկ ԱԺ խմբակցություններն ամփոփել եւ ներկայացրել են իրենց առաջարկները հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի առնչությամբ:

ԱԺ ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները դեռեւս վերջնական որոշում չունեն՝ ինչպես են քվեարկելու նախագծին : Henaran.am-ի հետ զրույցում այլընտրանքային եւ ընդդիմադիր խմբակցություններից տեղեկացրին, որ վերջնական որոշում կլինի, երբ պարզ կդառնա կառավարության վերաբերմունքը ներկայացված առաջարկներին:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե դեռ ժամանակ ունեն և կորոշեն ինչպես քվեարկել: Մեր հարցին, այնուամենայնիվ, ելնելով մի քանի օր տևած լսումների արդյունքից՝ ՀՅԴ-ն ինչպես է տրամադրված, պատասխանեց. ”Սիրով ենք տրամադրված, դա լինում է որոշումով, ոչ թե տրամադրությամբ”:

”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ շեշտեց, որ երբ վերջնական նախագիծը կներկայացվի, այն ժամանակ էլ իրենց մոտեցումը պարզ կլինի:

Թեև ՀԱԿ խմբակցությունը դեռ որոշում չունի, սակայն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բացասական է տրամադրված. ” Դեմ եմ քվեարկելու, որովհետև իմ հարցերին պատասխաններ չեղան, և ես համոզված եմ` իրենք անգամ այս թվերն, ինչ-որ գրել են, որ շատ քիչ է, որևէ խնդիր չի լուծում գնաճի և ինֆլյացիայի պայմաններում, չեն կարողանալու կատարել:

՛՛Եկող տարի իրենք ունենալու են ծանր ֆինանսական վիճակ, հարկեր չեն կարողանալու հավաքել և անգամ այն խնդիրները, որ դրել են բյուջեում, չեն կարողանալու լուծել արտագաղթի և բիզնեսը խեղճացնելու պատճառով”: 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս բացասական է տրամադրված: ”Քննարկումներ վերջանական դեռ չեն եղել, բայց իմ անձնական տեսակետը ասեմ` ես որևէ պատճառ չեմ տեսնում, որպեսզի ԲՀԿ-ը կողմ քվեարկի այս Կառավարության բյուջեին”,-մեզ հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Ռուբեն Հակոբյանն ասաց, թե լսումների ժամանակ արդեն իսկ ներկայացրել են առաջարկներ: Իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը չգիտեն` առաջարկներ կներկայացնեն արդյոք:

”Բոլոր մեր առաջարկները, որոնք 2013-ի բյուջեի վերաբերյալ ներակայացրել ենք, Կառավարության կողմից մերժվել են, կքննարկենք առաջարկներ ներկայացնելու անհրաժեշտությունը”,-նկատեց Զոհրաբյանը՝ միաժամանակ հավելելով.

՛՛Ես շատ շահագրգիռ եմ, որ անկախ նրանից ”Բարգավաճը” կներկայացնի, թե ուրիշ քաղաքական ուժ, Կառավարությունը չմերժի միայն  այն պատճառով, որ դա մենք ենք ներկայացրել … ես կնխդրեմ մեր կոալիցիոն գործընկերներին` իրենք ներկայացնեն, եթե իրենց ներկայացրածը ավելի հոգեհարազատ կլինի Տիգրան Սարգսյանի համար”,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ