27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսուհետ մարզերում եւս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը

Այսուհետ մարզերում եւս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարականի համաձայն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերից զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն ընձեռվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր:

Մինչ այդ քաղաքացին զգալի ծախս էր կատարում Գյումրիից, Կապանից եւ այլ համայնքներից Երեւան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետեւ նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երեւան տպագրված անձնագիրը ստանալու համար:

Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձնագրային ծառայությունում հնարավոր չէ կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ օր»,-գրել է նա Facebook-ի իր էջում եւ ներկայացրել թե որ անձնագրային ծառայություններում որ օրերին կարելի է դիմել այդ խնդրով.

1) Երկուշաբթի

Վայք (020)

Արարատ (025)

Արարատ (026)

Արտաշատ (027)

Գորիս (032)

Ջերմուկ (035)

Եղեգնաձոր (037)

Կապան (041)

Մասիս (044)

Մեղրի (045)

Արմավիր (048)

Սիսիան (051)

Վաղարշապատ (057)

Մեծամոր (060)

Քաջարան (061)

Բաղրամյան (063)

2) Երեքշաբթի

Կոտայք (019)

Վարդենիս (031)

Գավառ (040)

Մարտունի (043)

Նոր Հաճն (058)

Բյուրեղավան (059)

3) Չորեքշաբթի

Դիլիջան (036)

Իջեւան (038)

Ճամբարակ (042)

Նաիրի (046)

Նեյոմբերյան (047)

Հրազդան (049)

Սեւան (050)

Տավուշ (056)

Չարենցավան (062)

4) Ուրբաթ

Մուշ (016)

Տարոն (018)

Ամասիա (021)

Անի (022)

Ապարան (023)

Արագած (024)

Արթիկ (028)

Աշտարակ (029)

Ախուրյան (030)

Գուգարք (033)

Աշոցք (034)

Տաշիր (039)

Սպիտակ (052)

Ստեփանավան (053)

Թալին (054)

Թումանյան (055)

Կումայրի (064)

Բազում (066)»

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ