27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՌԴ-ից Հայաստան ուղևորվող օդանավը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր

 

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման համար նախատեսված «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռն արդեն մեկնել է Ռուսաստանից և այսօր, ժամը 19.20-ին վայրէջք կկատարի Երևանի Էրեբունի օդանավակայանում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:

ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։

Այս օդանավը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։

Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։

Տեղում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ինքնաթիռը Հայաստանում ընդունելու, լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու, ջրով լիցքավորելու և հրդեհի վայր ուղղորդելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ