18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Մատաղիսում նոր ներդրումներ են լինելու

Մատաղիսում նոր ներդրումներ են սպասվում: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Վերջին շրջանում Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի մասին շատ է խոսվում: Լրատվական հոսքերը մեծամասամբ վերաբերվում են այս շրջանում իրականացվող ներդրումներին:

Հրաշալի բնություն ունեցող այս համայնքը ներդրողներին հետաքրքիր է եւ զբոսաշրջության, եւ ձկնաբուծության, եւ հիդրոէներգետիկ հնարավորությունների զարգացման տեսանկյունից:

Մատաղիսի ջրամբարի տարածքում նոր ներդրումներ են իրականացվել, որոնք զբոսաշրջիկների ու տեղացիների համար ժամանացի նոր հնարավորություններ են ստեղծել:

Առաջիկայում եւս Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում նոր ներդրումներ են սպասվում»,-Facebook-ի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ