Հայաստանում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր. Աշոտ Արշակյան

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, ըստ որի՝ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Կան երեխաներ, որոնք ավարտելով 9-ամյա դպրոցը՝ չեն շարունակում կրթությունը, իսկ սեպտեմբերից 1-ից պետք է պարտադիր հաճախեն կա՛մ ավագ դպրոց, կա՛մ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ միջին մասնագիտական ուսհաստատություն»,-նշել է Արշակյնաը:
Արշակյանի խոսքով` դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա այդ երեխայի բազան ունենալու, ճշգրտելու եւ կրթությունը կազմակերպելու հետ կապված: Նրա խոսքով, օրենքի պահանջն է՝ մինչեւ 2025թ-ը համընդհանուր ներառական կրթության կազմակերպման:
Նահայտնել է, որ սեպտեմբերից Լոռու մարզում մեկնարկելու է փորձնական ծրագիր, ըստ որի՝ կրթությունից դուրս մնացած երեխաները վաղ կհայտնաբերվեն եւ դպրոց կուղարկվեն: