14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Այլ կարգով

Կառավարության օգոստոսի 10-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պետական գույքը վարձակալական հիմունքներով հանձնելու գործընթացում և վարձակալության տրամադրման ժամանակ առկա խնդիրներին:

Վարչապետը նշեց, որ պետական գույքը վարձակության տալու ընթացքում, ըստ կատարված ուսումնասիրությունների, առկա են շատ լուրջ բացթողումներ, որոնք վերաբերում են և գույքի իրական արժեքից շատ ավելի ցածր վարձի սահմանմանը, շուկայական և կադաստրային գների միջև առկա տարբերությանը և ներդրումային ծրագրերի բացակայությանը:

Հաշվի առնելով այս և այլ խնդիրներ՝ գործադիրի ղեկավարը հանձնարարեց պետական գույքի կառավարման վարչությանը՝ մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական գույքը վարձակալության տալու կարգին վերաբերող նոր մեխանիզմներ՝ վերացնելով  կադրաստրային արժեքի և շուկայական արժեքի միջև առկա գնային տարբերություններն ու առկա այլ խնդիրերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ