12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պայթյուն Կապանի գազալցակայանում. կան տուժածներ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին տեղեկություն է ստացվել, որ Ձորք թաղամասում՝ հեղուկ գազի  (պրոպան) գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության, պարզվել է, որ  ԱՁ Արտակ Բուդաղյանին պատկանող գազալցակայանում 18 կգ-անոց հեղուկ գազի բալոնը լիցքավելուց հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել են գազալցակայանի աշխատակիցներ՝ 1993 թ. ծնված Ա. Հ.-ը և 1984 թ. ծնված Հ. Հ.-ը: Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 

Դեպքի վայրում աշխատում են Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մարզային ստորաբաժանման աշխատակիցները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ