20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել, թե հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով շրջանառության մեջ դրեց իր զինուժի երեւակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ եւս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է միայն իրենց: Թեման էլ նույնն էր ու ծամծմված՝ հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, իսկ իրենց «քաջարի ասկյարները թշնամուն կորուստներ պատճառելով հետ են շպրտել…»: Դե ինչ, կարելի էր նաեւ այս հիմարությանը չանդրադառնալ (ինչպես սովորաբար վարվում ենք), բայց անհանգստացողները շատ են: Խորհուրդս՝ մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է… սեփական լսարանի համար»,-գրել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ