03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեսրոպը կորցրեց աչքը ուսուցչուհու մեղքով. հարազատները ՄԻԵԴ են դիմել

Ուսուցչի կողմից բռնի գործողության հետևանքով աչքը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Սևանի ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի հետ դեպքը տեղի է ունեցել 2014 թ. դեկտեմբերի 9-ին: Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը, փորձելով սաստել առանց իր թույլտվության տեղից վեր կացած Մեսրոպին, որը մոտեցել էր կախիչին վերարկուն հագնելու նպատակով, վեր է կացել տեղից և սպառնալով մոտեցել կախիչին ու այն հրել աշակերտի ուղղությամբ: Նրա գործողությունների արդյունքում Մեսրոպ Խաչատրյանը կորցրել է ձախ աչքը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թ․ ապրիլի 25-ին Հասմիկ Մարգարյանին մեղավոր է ճանաչել եւ տուգանել 200 հազար դրամով: Հայցվոր կողմը նաև վնասի փոխհատուցման պահանջ էր ներկայացրել, սակայն այն մերժվել էր դատարանի կողմից: Մեկ ամիս անց վճիռը բողոքարկվել է, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թ. հուլիսի 27-ին վնասի փոխհատուցման մասով գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանն ու Արայիկ Զալյանը ՄԻԵԴ ներկայացրած գանգատով հիմնավորումներ են ներկայացրել ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման մասին: Նրանք անդրադարձել են այն հանգամանքին, որ ուսուցչի գործողությունների արդյունքում Մեսրոպը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ուժեղ ցավ է զգացել: Ծնողների և համադասարանցիների պնդմամբ, որոնց աչքի առաջ տեղի է ունեցել դեպքը, առաջադիմությամբ աչքի ընկնող, կենսուրախ տղան այժմ իրեն ճնշված է զգում, կատարվածը վերապրելու վախից դպրոց էլ չի ուզում հաճախել:

Դիմումատուների պնդմամբ՝ գործի քննությունն էլ ամբողջական չի եղել. դպրոցի ղեկավարության որևէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ ուսուցչին նշանակված 200 հազար տուգանքն էլ համարժեք չէ նրա կատարած արարքի բնույթին ու վտանգավորության աստիճանին: Աշակերտը կորցրել է աչքն ու տեսողությունը, իսկ պետությունը բավարարվել է չնչին տուգանք նշանակելով, և մերժել տուժող կողմի բոլոր միջնորդությունները: ՄԻԵԴ-ից հաստատել են դիմումի ստացումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ