08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճամփորդել ցանկացողներին կարեւոր է իմանալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․

«ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ: ՃԱՄՓՈՐԴԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ:

Ինչպես տեղեկացրել էինք 12.08.2017թ.-ից այևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց վավերականությունը մինչև երկարաձգման կնիքում նշված ամսաթիվը:
Հաշվի առնելով այն, որ անձնագրում օտարերկյա պետություններում վավերականության նշում կատարելու (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա) և անձնագրի ընդհանուր վավերականության ժեմկետի երկարաձգման գործողությունները կատարվում են նաև սահմանային անցման բոլոր կետերում, շաբաթվա ցանկացած օրերին և ժամերին, կարևոր է իմանալ նաև հետևյալը:
–Եթե այս պահին լրացած է լինում անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը և այն երբևէ չի երկարաձվել, մեկ անգամ կարող է երկարաձգվել ոչ միայն անձնագրային ծառայություններում, այլ նաև պետական սահմանի անցման կետերում և միաժամանակ անձնագրում նշում կատարվել օտարերկյա պետություններում վավերական լինելու մասին (ելքի վիզա): 
12.08.2017թ.-ից սկսած պետական սահմանի անցման կետերում նույնպես հնարավոր չի լինի երկարաձգել անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը, բնականաբար դրա հետ միասին հնարավոր չի լինի իրականացնել օտարերկյա պետություններում վավերական լինելու մասին նշումը:
___________________________________________________
Իսկ այն դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետը մինչ 12.08.2017թ. երկարաձգված կլինի կամ լրացած չի լինի անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը, պետական սահմանի անցման բոլոր կետերում շարունակվելու է գործել անձնագրում օտարերկյա պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու ծառայությունը: 
Այդ դեպքում գործողությունը կատարվում է ընդհանուր հիմունքներով. մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական կամ զինհաշվառումը հավաստող այլ փատաթուղթ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ