27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստեղծվում է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին որոշումը:

2017 թվականին սկիզբ է դրվել ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին։

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:

Ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ։ Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը գոտում արտադրված ապրանքները կդարձնի ավելի մրցունակ այլ շուկաներ (մասնավորապես իրանական շուկա) մուտք գործելու համար։ Այն հարթակ կդառնա Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ կապերի ամրապնդման համար։

Ընկերության ստեղծման նպատակն է նպաստել ազատ տնտեսական գոտու մեկնարկի արագացմանը, ազատ տնտեսական գոտու ներուժի առավելագույն լուսաբանմանը և օգտագործմանը, համաշխարհային գործարար հատվածի և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։ Ընկերության ստեղծմամբ պետությունը իր կարողություններով կխթանի ազատ տնտեսական գոտու զարգացմանը։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ