21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետի պատվոգրեր եւ շնորհակալագրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների։

Շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել սոցաշխատողներին՝ նվիրված աշխատելու համար։

«Համբերատարություն պահանջող ծանր աշխատանք եք ստանձնել, որը չի կարելի չնկատել և պետք է ըստ արժանվույն գնահատել։ Դուք բնակիչների հետ անմիջական շփում ապահովող այն օղակն եք, որը մշտապես նրանց կողքին է ու, ըստ այդմ, նաև ձեր վերաբերմունքով է պայմանավորված քաղաքացու վստահությունը ինչպես ոլորտի, այնպես էլ վաղվա օրվա նկատմամբ: Ուստի ակնկալում եմ ձեզանից յուրաքանչյուրից առավելագույնս օգտակար լինել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն ձեր աջակցության կարիքը»,– ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Սոցիալական աշխատողի օրվա, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների ստեղծման 20-ամյակի, ինչպես նաև սոցիալական ծառայությունների կայացման գործում ունեցած մեծագույն ավանդի, ոլորտում երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի առողջապահության, սոցիալական ապահովության և ծրագրերի բաժինների 14 աշխատակիցներ։

Ոլորտի 12 աշխատակիցների էլ շնորհվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ