06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մորդ ինսուլտա խփել, խաբար ե՞ս … ”Փակ շուկայով” ընտանիք են քանդում /վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” շարժման հերթական ակցիան Մաշտոցի պուրակից այսօր մեկնարկեց աննախադեպ միջադեպով: Մաշտոցի պուրակ էր եկել ակտիվիստ Արմեն Ադամյանի հայրը, ով պահանջում էր նախաձեռնության անդամներից վերադարձնել իրեն որդուն:

Նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը Արմենի հորը ասաց, որ նրա պատճառով չեն կարող ակցիայի մեկնարկը ուշացնել. ”Ես ըտենց էլ չեմ կարողանում հասկանալ, թե Ձեր միջոցառումը ինչի համարա … ես` ժողովուրդ եմ, ու դու ժողովրդի անունից ես ուզում խոսաս ու դու ժողովրդի անունից ես ուզում պայքարես ու հիմա չե ՞ք ասում ուրա  իմ տղան”:

Նույն պահին Մաշտոցի պուրակ թոռան հետևից եկավ 80-ամյա Լևոն Օհանյանը:

“Գլխարկ եք դնում` հելեք սահման պահեք, ոչ թե դրեք ու տուն քանդեք … Ձեր գրանտների համար բոլ չի ընտանիք քայքայեք: Մորդ ինսուլտա խփել, խաբար ես ոնցա”,-բղավում էր Լևոնի հորաքրոջ տղան:

Միջադեպը չխանգարեց սակայն նախաձեռնության անդամներին երթով շարժվել Սայաթ Նովա 10 հասցեի շինարարության դեմ պայքարող բնակիչներին իրենց աջակցությունը հայտնելու:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ