Օգոստոսի 2-ին, «Հենարան» մամուլի ակումբում
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:OO-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի համանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:
Թեմա՝ այսօր մեր երկրում ի՞նչ խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք: Նախորդ տարիների համեմատ՝ ի՞նչ դրական տենդենցներ են գրանցվել վերջին տարիներին՝ համանդամություն ունեցող անձանց իրավունքների ու սոցիալական ներգրավվածության հետ կապված:
…………………………………………………………………………………………………………
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Սամվել Խուդոյանը:
Թեմա՝ Մեր երկրում հոգեբանին դիմելու մշակույթն ընդունվա՞ծ է: Նախորդ տարիների համեմատ՝ Ի՞նչ դրական տենդենցներ են գրանցվել վերջին շրջանում՝ այս ոլորտի հետ կապված:
Արդյո՞ք հոգեբանական ծառայությունների գները հասու են հասարակ քաղաքացիներին:
…………………………………………………………………………………………………………
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառուհի Բաթոյանը և «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Թեմա՝ Ի՞նչ խնդիրներ կան քաղաքային տրանսպորի ոլորտում: Որո՞նք են այդ խնդիրների լուծման ուղիները:
Հաշմանդամություն ունեցող անձինք ի՞նչ խնդիրների են բախվում՝ տրանսպորտի անմատչելիության հետ կապված: