26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւր է Գագիկ Խաչատրյանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության մամուլի քարտուղար Արամ Մանուկյանը բյուջեի քննարկմանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին հարցրեց` ճիշտ է արդյոք մամուլի այն հրապարակումը, թե ՊԵԿ-ը 76 մլրդ թերակատարել է հարկերի հավաքագրումը։ Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց. ”Ճիշտ չէ, անցեք հաջորդին”։

Պատգամավորի հաջորդ հարցը հետևյալն էր. ”Հինգ տարվա ընթացքում ձեր կողմից շահութահարկի մասին օրենքը փոխվել է 42 անգամ, ստուգումների մասին օրենքը 43, տուրքերի մասին հարկը 140 անգամ, քաղաքականություն չենք վարում, սա չքաղաքականություն է”,-ասաց նա և հարցրեց, թե չի կարծում, որ հարկային քաղաքականությունը ստաբիլիություն է սիրում։

Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ինչպես է ՊԵԿ-ը դինամիկ աճ ապահովելու հարկերի հավաքագրման ուղղությամբ:

Արմեն Ալավերդյանը հաստատեց Վարդան Այվազյաի խոսքերը, թե բյուջեի թերակատարում չի եղել ու թիվ նշեց. ”76 միլիարդ թերակատարումը չի համապատասխանում իրականությանը:

Պետբյուջեով թերակատարում չկա: Բյուջեում նախատեսված է 993 մլրդ դրամ, գումարած 20 մլրդ դրամ կառավարությունն է ծրագրային ցուցանիշով ավելացրել: Արդյուքնում ստանում ենք 1 տրիլիոն 13 մլրդ դրամ, որից նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարման ենթակա է 192 մլրդ դրամ”։

Ալավերդյանը շեշտեց, թե օրենսդրական փոփոխություններն աննպատակ չեն և ըստ էության էական էլ չեն ու փոխարինվել են մեկ-երկու պարզեցնող բառերով։ Արմեն Ալավերդյանը նշեց, թե դրանք հարկ վճարողների կյանքը վատացնելու փոփոխություններ չեն արել: 

Արամ Մանուկյանն առաջարկեց վեց ամսից շուտ փոփոխություններ օրենսգրքում չիրականացնել. ՛՛Թե չէ հինգ տարում երկու հարյուր անգամ օրենք փոխելը ո՞րն է. ոնց որ ձեռք առնեք՛՛:

ՊԵԿ նախագահի տեղակալից պատգամավորները նաև հետաքրքրվեցին, թե ինչու ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը չի մասնակցում քննարկումներին: ”Առաջին անգամ չէ, որ ես եմ ներկայանում: Այս ոլորտում զբաղվում եմ ամեն օր և չեմ կարծում, թե սխալ է, որ ներկայացնում եմ այն ոլորտը, որում աշխատում եմ տասնչորս տարի”,-պարզաբանեց Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ