03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են մաքրման աշխատանքներ

 

Երևանի վարչական շրջաններում վաղ առավոտից աշխատանքային աշխույժ եռուզեռ էր:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հուլիսի 29-ը հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ, որի ընթացքին հետևել, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Անդրադառնալով նախատեսված աշխատանքներին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու ընդհանուր օգտագործման տարածքների, այգիների ու պուրակների, աղբավայրերի ու շինաղբով լցված տարածքների մաքրմանը:

«Երևանի նկատմամբ սերն ու ուշադրությունը պետք է դրսևորվի ամենօրյա վարքագծով`մաքուր պահելով Երևանը: Լիահույս եմ, որ գալու է պահը, երբ  մենք այլևս  կարիք չենք ունենա շաբաթօրյակներ անցկացնելու: Միաժամանակ ուրախ եմ, որ արգելված վայրերում աղբը թափելու դեպքերը գնալով նվազում են», – նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

Նշենք նաև, որ Երևանը մաքրելու աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության կառույցները, պետական կազմակերպություններ, Երևանի ավագանու խմբակցությունները, «Սանիթեք» ընկերության, մասնավոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարակից այգին մաքրելու պարտականությունը կամովին ստանձնել էին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ