14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կարեն Կարապետյանն անդրադարձավ անտառային ոլորտի համալիր բարեփոխումներին

 

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ  անտառային ոլորտի համալիր բարեփոխումներին: 

«Անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրների համար: Ավելին, փաստաթղթում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղած առաջարկություններ», – ասաց նա:

Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի հայեցակարգի լրամշակված նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված գործնական և օրենսդրական լուծումներ՝ անդրադառնալով նաև անտառկառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատմանը, ինչպես նաև ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին, միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ