10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանին

 

Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը  նվիրված մրցաշարը։ Հուլիսի 25-ին Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցն էր Տաջիկստանի ընտրանին։ Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց 4:2 հաշվով։ Երկու գոլի հեղինակ դարձավ Արմեն Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի ընկան Արմեն Նահապետյանը և Առլեն Ծատուրյանը։

Երրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը  մրցելու է Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանու հետ: Հանդիպումը կայանալու է հուլիսի 27-ին, ժամը 19:30-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Հրաչյա Գեղամյան, 15. Արթուր Խաչատրյան, 18. Էրիկ Ազիզյան, 8. Միհրան Պետրոսյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 21. Արմեն Հովհաննիսյան,

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 5. Միխաիլ Մուրադյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լևոն Ղարիբյան, 22. Աբրահամ Պորտուգալյան,

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ