21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղծառայության խորհրդի նախագահը դժգոհ է իր աշխատավարձից

Քաղ.ծառայողների աշխատավարձը վերջին անգամ 2007 թ-ին է բարձրացել: ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի՛՛ բարձրացման նախագծի ընդունման դեպքում այս փոփոխությունը դրական կազդի նաև մասնագետների որակների վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

՛՛Ես և քաղ.ծառայողները շատ վաղուց էինք սպասում, քանի որ քաղաքացիական ծառայության համակարգի և պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեության կազմակերպման համար աշխատանքի վարձատրության աճը  միշտ սպասելի է: Այս մասին խոսվում էր և, փառք Աստծո, որ այս տարի նման հնարավորություն կունենանք՛՛,-ասաց նա:

Մ. Բադալյանը տեղեկացրեց, որ նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մոտ ութ հազար քաղաքացիական ծառայողի աշխաավարձ: Ներկայումս  քաղ.ծառայողների միջին աշխատավարձը կազմում է  120 հազար դրամ, մինչդեռ հուլիսի մեկից կկազմի 240-250 հազար դրամ:

Հարցին, թե բարոյական տեսանկյունից ինչպես է գնահատում այս բարձրացումը, երբ աղքատությունն ահագնացող թվերի է հասնում, Բադալյանն արձագանքեց, թե ինքը չի վախեցել ու միշտ էլ ասել է, որ պետական պաշտոնյաները համարժեք վարձատրություն չեն ստանում. ՛՛Մենք վաղուց պիտի այս քայլին գնացած լինեինք, որովհետև այս քայլով շատ խնդիրներ կլուծվեն …

Աշխատավարձի աճի պայմաններում կարող ենք ավելի հետևողական լինել քաղ.ծառայողների որակական պահանջները գնահատելու հարցում: Շատ մտահոգիչ է՝ ասում ենք գործազրկություն է, բայց այս տարվա ինը ամիսների ընթացքում 106 հայտարարված մրցույթների համար թեկնածուներ չեն եղել, հիմնականում աշխատավարձերի պատճառով՛՛:

Ինչ վերաբերում է պաշտոնյաների աշխատավարձերի անհամաչափ բարձրացմանը. ՛՛Պատգամավորի աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի փոխնախարարի աշխատավարձից՛՛:

Մանվել Բադալյանը դժգոհ է իր երեք հարյուր հազար դրամ աշխատավարձից, որը բարձրացնելու դեպքում կդառնա 650 հազար դրամ:  ՛՛Դժգոհ եմ, իմ աշխատանքի ծավալն ու պատասախանատվությունը ավելի բարձր եմ գնահատում՛՛,-ասաց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ