01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետարանը աջակցում է սիրիահայ ընտանիքներին

Երեւանի քաղաքապետարանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողությամբ իրականացնում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիր, որը  ներառում է աջակցություն տարբեր ոլորտներ։  2013 թվականի  հունվար-հոկտեմբեր ամիսներին քաղաքապետարանը դրամական աջակցություն է տրամադրել 439  ընտանիքների՝ բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման եւ այլ նպատակներով։ Կենցաղային իրեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք է տրամադրվել  1047  ընտանիքների, պարենային աջակցություն՝ 466  ընտանիքների։

    Սիրիահայերն ընդգրկված են նաեւ քաղաքապետարանի սոցիալական ընդհանուր ծրագրերում. Երեւանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել են 259 քաղաքացիներ, «Գթության խոհանոցից» օգտվում են 43 սիրիահայեր։

Սիրիահայ քաղաքացիներից 70-ը կենսաթոշակի իրավունք են ձեռքբերել, 25 սիրիահայ ընտանիքներ էլ նպաստի իրավունք են ստացել։

Ուսումնական տարվան ընդառաջ՝ սիրիահայ ընտանիքների 67 դպրոցահասակ երեխաներ ստացել են դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ։

Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ բացի սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերից, քաղաքապետարանը նաեւ երեւանցիների առօրյայում սիրիահայերի լիարժեք ինտեգրմանն ուղղված քայլեր է ձեռնարկում։ Այդ նպատակով, օրինակ, սիրիահայ երեխաներն ակտիվորեն մասնակցել են «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը Ուսուցչի օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետի պատվոգրով է պարգեւատրել նաեւ սիրիահայ 4 ուսուցիչների։ Պարգեւատրվել են նաեւ ամռան ընթացքում Երեւանի Ս.Շահումյանի անվան համար 1 դպրոցում սիրիահայ աշակերտներին արեւելահայերեն դասավանդող ուսուցիչները:

Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրում ներագրավված է նաեւ առողջապահության վարչությունը։ 2013թ. հունվարից մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 1361 սիրիահայեր, որոնցից  139-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում. նրանց տրամադրվել է անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում։

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ