11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Տեխնիկան վերցրին ու մի հատ էլ ծեծեցին».բռնության ենթարկված լրագրող

lragir.am կայքի լրագրող  Մարութ Վանյանը ոստիկանության բռնարարքի զոհ է դարձել անցած տարի ՝ Սարի թաղում, սակայն մինչև այսօր նա իր սեփական միջոցներով շարունակում է բուժում ստանալ:

Այս մասին նա մանրամասնեց այսօր՝ հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իմ դեպքում ամբողջ մեկ տարվա ընթացքում առաջընթաց չի եղել: Իմ ուսապարկը վերցրել էին ու մեջը երկու տեսախցիկներս, իմ կյանքին ու առողջությանը լուրջ վնաս հասցվեց ու մինչև այսօր առաողջական խնդիրներ ունեմ: Աջոտքիս սալջարդը չի ապաքինվում»,-նշեց Մարութ Վանյանը հավելելով, որ իրեն վնասողները այդպես էլ չեն հայտանաբերվել:

«Տեխնիկան վերցրին ու մի հատ էլ ծեծեցին: Երևանը Տոկիոն չի, որ հնարավոր չլիներ գտնել այդ անձանց, ովքեր ինձ վնաս հասցրեցին»,-նկատեց լրագրողը:

Լուսանկարը՝ Hetq.am-ի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ