«Նոր մանրամասներ են ի հայտ գալիս այս գործով»
Այս օրերին հանրային ուշադրությունը գրավել է «սասնա ծռեր» խմբավորման գործով ընթացող դատավարությունը,սակայն այս պահին,մեր կարծիքով կան շատ ավելի կարևոր գործեր ու դեպքեր,որոնց մասին կարծես թե չի խոսվում։ Խոսքը մանսավորապես հայտնի « նորքի գործով» դատավարության մասին է,որտեղ գլխավոր կասկածյալը Վահան Շիրխանյանն է՝ պաշտպանության նախկին փոխնախարարը։ Ըստ դատախազության մեղադրական եզրակացության այս մարդը մի խումբը զինված խմբի հետ քննարկել է Հայաստանում զինված հեղաշրջում իրականցնելու տարբերակը՝ խմբին երաշխավորելով նաև օգնություն իշխանության ներսից,մասնավորապես մատնանշելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ կապը։ Սա շատ բանի մասին է խոսում ու հավատացեք ավելի վտանգավոր զարգացումներն են քան ծռերի ընթացող դատավարությունը։ Փաստացի մարդիկ նպատակ են ունեցել երկրի առաջին դեմքերի՝ տարբեր պետական հաստատությունների նկատմամբ կոնկրետ տեռոր իրականացնել։ Այսօրվա դրության Վահան Շիրխանյանը ըստ իր պաշտպանյալ Հայկ Ալումյանի խոսքերով լուրջ առողջական խնդիրներ ունի,ինչի պատճառով շատ հաճախ չի կարողանում մասնակցել դատական նիստերին։ Այս խմբին բացահայտել էր Ազգային անվտանգության ծառայությունը,երկու տարի առաջ։ Այժմ արդեն, ինչպես տեսնում ենք, նոր մանրամասներ են ի հայտ գալիս այս գործով։
Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը