26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես են լուծելու գործազուրկների հարցը

  ՛՛Գործազրկության նպաստ տրամադրելիս մենք հաշվի չենք առնում սոցիալապես անապահով լինելը. խնդիրը դրան է վերաբերվում՛՛,-լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ բացատրելով, թե ինչ ի նկատի ուներ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ ասում էր, որ գործազուրկների համար սահմանված նպաստը խիստ անարդյունավետ է, քանի որ գումարի 94%-ը չէր հասնում այն մարդուն, որը աշխատանք էր փնտրում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու պետք է շուրջ 20 000 նպաստառու գործազուրկներին զրկել 18 000 դրամից. ՛՛Մենք իրականացրել ենք վերլուծություններ նախորդ 3-4 տարիներին իրականացված ծրագրերի համար՝ ներմուծելով մի շատ կարևորագույն ցուցանիշ, թե կոնկրետ ծրագրի իրականացման արդյունքնում ծրագրի ավարտից հետո ինչքան ժամանակում է անձը դարձել զբաղված։

Եվ դա, կարծում եմ, կարևորագույն մեր ծրագրի արդյունքը պետք է լինի։ Երբ ծրագիրն իրականացվում է և ավարտվում է, անձը պետք է դառնա զբաղված, իսկ մենք դիտարկում ենք արել՝ առնվազն մեկ տարի հետո անձը արդյոք զբաղված է, բայց երբ ընդամենը 6%-ն է դառնում զբաղված՝ դա նշանակում է, որ արդյունավետ չի ծրագիրը՛՛,-նշեց նա։

Նախարարը շեշտեց, թե նպաստ որպես այդպիսին չի լինելու, այլ լինելու է ծախսերի փոխհատուցում։ ՛՛Էությունը աշխատանք փնտրող անձի որոշակի ծախսերը փոխհատուցելն է։ Աշխատանք փնտրողը դիմելով և հաշվառվելով համակարգում՝ դրանից հետո ձեռք է բերում գործազուրկի կարգավիճակ։ Այնուհետև մեկ տասնյակից ավելի ծրագրեր կան զբաղվածության ոլորտում իրականացվող, որոնց ներքո դիտարկվելու է տվյալ անձի կարիքի գնահատման հիման որևէ ծրագում ընդգրկելը, այդ թվում նաև աշխատելով տվյալ անձի հետ։

Ընդգրկելով որևէ ծրագրում գործատուի ծախսերի փոխհատուցում է կատարվելու՝ նպաստի գումարի չափով, մասնագիտական ուսուցում, աշխատատեղերի հարմարեցում, որոնք թույլ են տալու ավելի ակտիվ աշխատանք իրականացնել՛՛:

 Արտեմ Ասատրյանի խոսքով՝ հիմնական խնդիրը երիտասարդների գործազրկություն է, որոնց գործատուները չեն ուզում ընդունել, քանի որ ավելի փորձառու անձանց են նախընտրում։ ՛՛Իսկ պրակտիկայի կազմակերպումը թույլ կտա, որպեսզի այդ ծախսերը երեք ամսում փոխհատուցեն, որից հետո գործատուն կընդունի աշխատանքի։ Ուսումնասիրություները ցույց են տալիս, որ դա կազմում է 78%։ Այսինքն՝ այդ ծրագրից հետո 78%-ին ընդունում են աշխատանքի՛՛-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ