02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր աղանդը մտել է դպրոցներ/վիդեո/

“Մշակութային լիգա”՝ այսպես է կոչվում  հակաքրիստոնեական նոր աղանդը, որն աստռիճանաբար տարածում է գտնում հայաստանյան դպրոցներում: Այս աղանդի հետևորդները իրենց հիմնական գործնեությունը սկսել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միացյալ երիտասարդական լիգա նախաձեռնության համանախագահ Սևակ Հովհաննիսյանը.

”Աղանդի մասին մեզ ահազանգել են դպրոցականների ծնողները, նրանք ներկայացրել են, թե ինչպես մշակութային միջոցառումներ կազմակերպելու անվան տակ՝ դպրոց են մուտք գործում աղանդը տարածողները: Այս մասին մենք արդեն տեղյակ ենք պահել սուրբ Էջմիածնին ”:

“Նրանք ասում են քրիստոնեությունը սատանայություն է”,-ասաց Սևակ Հովհաննիսյանը:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը դպրոց մուտք գործող աղանդների և առհասարակ աղանդների մասին իր անձնական ուսումնասիրություններն է արել.

“Մարդը զգում է իրեն չհասկացված, ունի սոցիալական և ներանձնական պրոբլեմներ, իրեն միայնակ է զգում: Եվ նրան առաջարկվում է օգնություն՝ ուտելիքի ու հագնելիքի տեսքով: Մասնավորապես ասում են արի մեզ  մոտ և դու կունենաս բազմաթիվ եղբայրներ և քույրեր, որոնք քո կողքին կլինեն ցանկացած ժամանակ”,-մեկնաբանեց հոգեբանը:

Հոգեբանը կարևորում է աղանդների դեմ պայքարի դերը : Նրա դիտարկմամբ՝ աղանդի ոչնչացնող արմատները բավականին երկար են ձգվում. “Աղանդը դա մարդկանց զոմբիացնելու ստորագույն գործիքն է, որը ստրկացնում է մարդուն: Ու՞մ է պետք աղանդը՝ նրանց ում իշխանություն է պետք: Մարդ արարածին հոգեպես ոչնչացնելով, դրա ստեղծողները բացարձակ իշխանություն են ձեռք բերում այդ անձի նկատմամբ”,-հավելեց հոգեբանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ