03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աղքատության մակարդակը 2014-ին կնվազի՞

՛՛Ներկայացնելով 2014-ի բյուջեի նախագիծը՝ նշեցիք, որ բյուջեն հստակ ունի սոցիալական ուղղվածություն՝ թե առողջապահության, կրթության ու գիտության, թե սոցիալական ոլորտի ծախսերն ավելանում են: Կարելի՞ է ենթադրել, որ 2014-ին մենք կունենանք աղքատության շեմի նվազեցում, այսինքն՝ աղքատ քաղաքացիների քանակը կպակասի, թե՞ հաշվի առնելով սպասվող գնաճը՝ մենք կարող ենք նաև այնպես անել, որ գոնե աղքատությունը մեր երկրում չավելանա՛՛,-այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

՛՛2010 թվականին աղքատության մակարդակը կազմել է 35.8 %, և դա ճգնաժամից հետո ամենաբարձր աղքատության ցուցանիշն է, մինչև ճգանժամն այն կազմում էր 26.7%: 2011-ին աղքատության նվազեցում է տեղի ունեցել՝ աղքատության մակարդակն իջել է 35 %: 2012-ին նախարարության կանխատեսումներով՝ աղքատության մակարդակը կլինի 32-33%-ի շրջանակներում: ՛՛Ինչ վերաբերում է 2014 թվականին, ապա այո՛, Կառավարության ակնկալիքներն այնպիսին են, որ աղքատության նվազեցում տեղի կունենա և սոցիալական ծախսերի գծով հատկացումների ավելացում է նախատեսվում՛՛,-նկատեց ֆինանսների նախարարը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, թե կարող ենք արձանագրել, որ այս սոցիալական քաղաքականության արդյունքում 2014 թվականին հստակ ակնկալվում է աղքատության մակարդակի նվազում մեր հանրապետությունում: ՛՛Դանդաղ, բայց գնում ենք այս ուղղությամբ՛՛,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ