11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրողը հյուրընկալվել է Հայաստանի նախագահականում (Լուսանկարներ)

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Հանրապետության Նախագահի կողմից դեռևս 2015 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նա նաև մի շարք մրցանակների, այդ թվում՝ Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի ազգային լավագույն մասնակցության համար «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր է:

Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի հանձնակատար, «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի նախագահ Վարդան Կարապետյանը:

Ըստ աղբյուրի, Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին Վենետիկի բիենալեում հայկական տաղավարը աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում ունեցած մեծ ներդրման համար և կարևորել Հայաստանում առաջին միջազգային տրիենալեի կազմակերպումն ու Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի մասնակցությունն այդ նախաձեռնությանը:

Տիկին Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ մեծ սիրով «Ոսկե առյուծ» մրցանակը բերել է Հայաստան՝ ցանկանալով այն թողնել հայրենիքում:

Հանդիպման մասնակիցները հիշել են բիենալեում գլխավոր մրցանակը ստանալու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ այդ մրցանակը պետք է հետաքրքիր ձևով կապվի Հայաստանի հետ: Նրանք ընդգծել են, որ հետևելով Նախագահի հորդորին, Հայաստանում նախաձեռնեցին ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեի կազմակերպումը, որը ևս այդ կապի յուրօրինակ արտահայտությունն է՝ ի լրումն այսուհետ Հանրապետության Նախագահի նստավայրում ցուցադրվելիք «Ոսկե առյուծ» մրցանակի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ