21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Մասնավորապես`Երևանի Մոլդովական փողոցի թիվ 39/5 շենքի մոտակայքում այրվել է 100 քմ, Սեբաստիա փողոցում գտնվող հայորդաց տան մոտակայքում՝ 600 քմ, Մ-4 Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ դաշտամիջյան հատվածում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի մոտակա դաշտում՝ 1.5 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում գտնվող սարի վրա՝ 1000 քմ, Արզական գյուղի վերջնամասում՝ 200 քմ, Աբովյան քաղաքի «Սիրուս»-ի թիվ 1 հանրակացարանի մոտակայքում՝ 100 քմ, գերեզմանատան մոտակայքում՝ 4 հա, Սյունիքի մարզի Դիցմայրի գյուղի մոտակայքում՝ 25 հա, Ագարակ քաղաքի գերեզմանատան մոտ՝ 250 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Հայք» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում այրվել ՝ 100 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ