Էլիտար հարսանիք. Հրապարակ
Հուլիսի 19-ին կայացել է Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը: Այն մեկ անգամ հետաձգվել էր Խաչատրյանի թոռան առողջական խնդիրների պատճառով:
Նրա դստեր եւ «էլադե» մուշտակների ու այլ խանութների սեփականատիրոջ որդու պսակադրությունը կայացել է Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս նորաբաց եկեղեցում, խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ 2015թ.-ին նշանադրությունն էր եղել: Հարսանիքին ներկա է եղել քաղաքական էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ով գրեթե մինչեւ վերջ մնացել է խնջույքին:
Ներկա է եղել նաեւ վարչապետը, ով սովորաբար խուսափում է նման արարողություններից, եւ ում առաջին գործը եղավ Գագիկ Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելը: Այս բարձր ներկայությունից մարդիկ եզրակացրել են, որ Խաչատրյանին պաշտոն տալու մասին լուրերն այնքան էլ հիմնազուրկ չեն: Հարսանիքին երգել են Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոսո Պավլիաշվիլին: 4 հաղորդավար է վարել՝ Աննա Գրիգորյանը, DJ Ժակը, Մհերը, Հերմինե Ստեփանյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: