02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նրանք կերակրատաշտից չօգտվեցին. ՀՀՇ-ի համագումարը շարունակվում է

 ”Ժողովրդական ասացվածքն ասում է, որ արդարութունը ունենում է երկու թամբ՝ արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարն ուզած ուղղությամբ: Ես խորապես համոզված եմ, որ այն գործունեությունը, որը դուք նորից սկսկել եք, ոչ միայն քաղաքական է, այլև՝ արդար, բարոյական ու շիտակ՛՛,-այսօր ՀՀՇ-ի համագումարին իր ելույթւոմ ասաց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Սարգյանը:  ՛՛Սա մեծ պատմություն է, մեծ փորձ է, որը չի կարող իր արդյունքը չունենալ՝ անկախ նրանից, թե մեր անցած ճանապարհին ի՞նչ սխալներ և թերություններ են գործել: ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությունը ռազմավարական, մարտավարական այս գործընթացի ճանապարհին ձեր դաշակիցն ու գործընկերն է՝ վստահ լինելով, որ մեր բոլորիս նպատակը մեր երկրում իրական, համակարգային փոփոխությունների հասնելն է: Վաղուց եկել է գործելու ժամանաը՝ բարի երթ ձեզ՛՛,- նշեց նա:

 ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ նշեց, որ հույս ունի, որ ՀՀՇ-ն կվերադառնա իր նախկին որոշում կայացնելու սկզբունքին և երկում ի վերջո կհաստատվի սահմանադրական կարգը։ ՛՛ՀՀՇ-ը հիմանկան ներդրումն է ունեցել երրորդ հանրապետության կայացման համար՝ հատկապես ճգնաժամից դուրս գալու՛՛,-ասաց նա և կրկնեց, թե այդ սկզբուքնով էլ վերածնված կուսակցությունը կշարունակի և երկիրը դուրս կբերի այս վիճակից։

Ապա ելույթ ունեցավ ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով հայտարարեց, որ ուրախ է մասնակցելու ՀՀՇ հիմնադիր համագումարին: Իր խոսքն ուղղելով ՀՀՇ նախագահող խմբին՝ Արարատ Զուրաբյանին, Հովհաննես Իգիթյանին, Կարապետ Ռուբինյանին և Ալեքսանդր Արզումանյանին, նա նշեց. ՛՛Այս անձնավորությունների հետ ես քաղաքական որոշակի ճանապարհ եմ անցել, իրար հետ համագործակցել ենք, բարիկադների նույն կողմում ենք եղել: Չնայած ՀՀՇ կուսակցությունը իր իշխանության տարիներ հակասական արդյունքներ ցույց տվեց, բայց սեղանի շուրջ նստած անձնավորությունները ՀՀՇ իշխանությունից հետո ղեկավարեցին այն և սխալները, որոնք կային՝ ուրիշների սխալները, ովքեր կերակարտաշատից օտվեցին, չդարձան պատճառ, որ այս մարդիկ սկզբունքային չմնան: Նրանք ուրիշների սխալներն իրենց վրա վերցնելով՝ շարունակեցին կենսագործունեությունը: 2008-ից հետո զիգզագներ եղան և մեր գործընկերները ստիպված են վերաբացելու կուսակցությունը՛՛,-շեշտեց Մարտիրոսյանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ