09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից ղեկավարների խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում քննարկել են տարբեր ոլորտներ ներառող 14 հարց, որոնք վերաբերել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, իրավապահպանության ոլորտում համագործակցությանը, մշակութային-հումանիտար կապերի հետագա զարգացմանը:

Քննարկված հարցերի թվում են եղել 2014-2016թթ. ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում համագործակցության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության եւ 2014-2018թթ. թմրամոլությանը հակազդման մասին ծրագրերը, որոնք հաստատվել են նիստի մասնակիցների կողմից:

Նախագահները քննարկել եւ հավանության են արժանացրել նաեւ 2014-2018թթ. հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների միջպետական ծրագիրը, այդ նույն ժամանակահատվածում մարդկանց առեւտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին ծրագիրը:

Նիստում հաստատվել են կոռուպցիային հակազդման միջպետական խորհրդի ձեւավորման մասին համաձայնագիրը եւ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին հայեցակարգը եւս:

Հումանիտար համագործակցության ոլորտում քննարկվել են 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը տոնելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր, որոշում է կայացվել 2014թ. ԱՊՀ-ում զբոսաշրջության տարի հայտարարելու եւ “ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ” միջպետական ծրագիրը 2014թ. իրականացնելու մասին:

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Կիեւում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Ուկրաինային:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի մայրաքաղաքում ԱՊՀ մասնակից պետությունների մյուս նախագահների հետ մասնակցել է նաեւ Անկախության պալատի բակում պատվավոր հյուրերի ծառուղու հիմնադրման արարողությանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ