21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Հայաստանը որքան հնարավոր արագ դառնա ՄՄ անդամ

Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու նպատակով ստեղծվելիք “Ճանապարհային քարտեզը” պետք է պատրաստ լինի դեկտեմբերին կայանալիք Եվրազեսի գագաթաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

“Հայաստանի հարցով “ճանապարհային քարտեզը” պետք է պատրաստ լինի դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք արդեն մյուս գագաթաժողովին: Հայաստանի նախագահը դիմել է ՄՄ երկրների ղեկավարներին, որպեսզի որքան հնարավոր է արագ հնարավորություն տրվի վավերացնել համաձայնագիրը”,-հայտնել է Շուվալովը` հավելելով, որ Հայաստանը խոստացել է մի քանի ամսում առանց որևէ սահմանափակումների միանալ միության նորմատիվ-իրավական բազային:

Փոխվարչապետը հայտնել է, որ որոշում է կայացվել չարագացնել ժամկետներն առանց հատուկ մեխանիզմների, որպեսզի “տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեկն արհեստականորեն մտցնում է Հայաստանին Մաքսային միություն”։

Շուվալովը չի բացառել, որ Հայաստանի անդամակցումը կարող է տեղի ունենալ երկու փուլով. սկզբում` Մաքսային միություն, հետո՝ Եվրասիական տնտեսական տարածք։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ