09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մարսելի քաղաքապետը Երեւանում է

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երեւան ժամանած Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ  կայացած ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի եւ Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովին:   Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր ողջույնի խոսքում նշել է, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ Մարսելի ու Երեւանի հարաբերությունները գնալով ընդլայնվում  ու նոր նվաճումներ են արձանագրում:

“Շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանին`պաշտոնական հրավերի ու ջերմ ընդունելության համար: Սա մեր բարեկամությունն ընդլայնելու ու  հետագա անելիքը նախանշելու եւս մեկ փայլուն հնարավորություն է: Ուրախ եմ, որ 2011 թվականին մենք պատիվ ունեցանք Ֆրանսիայում հյուրընկալելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, իսկ  2012 թվականին Մարսելում հանդիպեցինք նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Այժմ  արդեն Երեւանում քաղաքապետի հետ ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով փաստեցինք մեր աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը”, – նշել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեւեյանը կարեւորել է համաժողովի անցկացումը Մարսելի քաղաքապետի` Երեւան կատարած այցի շրջանակում եւ նշել, որ Երեւանի ու Մարսելի համագործակցությունն արդեն 2 տասնամյակի պատմություն ունի: Քույր քաղաքների միջեւ ձեւավորվել են առեւտրատնտեսական ու գիտամշակութային բազմակողմ հարաբերություններ:

“Անցյալ տարի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության Մարսել կատարած այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք  հանդիպումներ, այդ թվում նաեւ ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի հետ: Մի քանի ամիս անց կրկին հանդիպելու առիթ ընձեռվեց նաեւ Երեւանում` երկրները մեկ հարկի տակ փառատոնի շրջանակում: Երեւանի քաղաքապետարանը իր մասնակցությունն ունեցավ նաեւ Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու շրջանակներում գումարված համաշխարհային հայկական առեւտրային ցանցի 3-րդ գլխավոր ասամբլեային”,- նշել է Կամո Արեյանը:

  Քաղաքապետի առաջին տեղակալը հիշատակել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ օրեր առաջ Վալանսում գումարված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որտեղ 2 երկրների տնտեսական համագործակցությունը նշվել է որպես գերակա ուղղություններից մեկը:

Քաղաքապետի տեղակալի գնահատմամբ՝ նման համաժողովները նաեւ գործարար ծրագրեր քննարկելու մեծ հնարավորություն են ստեղծում: Կամո Արեյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նաեւ երեւանյան համաժողովի մասնակիցներին եւ քաղաքապետի անունից վստահեցրել, որ Երեւանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար, իսկ քաղաքային իշխանությունները՝ պատրաստ շահագրգիռ կառույցներին ներկայացնելու մայրաքաղաքում առաջարկվող ներդրումային ծրագրերը:

Երեւանի քաղաքետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ