06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Մեղադրայլները չգիտեն, թե կոնկրետ որ գործողությունն է, որ իրեն բերել է այդ մեղադրանքին»

«Սարի թաղի բնակիչները դուրս էին եկել ոչ թե իրենց աջակցությունը հայտնելու կամ չհայտնելու տեղի ունեցած իրադարձություններին, այլ ընդամենը իրենց մտահոգությունն էին հայտնում այն հանգամանքի շուրջ, որ երկու օր է` զրկված էին մինիմալ կենցաղային պայմաններից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սարի թաղի կալանավորված բնակիչներից 5-ի քրեական գործով փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Նա նշեց, որ մեկ տարի է, որ գործը քննվում է դատարանում, բայց այս ընթացքում հասկանալի չ դարձել, թե այդ 10 անձանցից որևէ մեկը կոնկրետ ինչ գործողության համար է մեղադրվում:

«Բոլորին առաջադրված է մեղադրանք, որ մի խումբ անձնացով՝ քարերով, ոտքերով, ձեռքերով բռնություն են գործադրել: Սակայն նրանցից յուրաքանչյուրի դեպքում կոնկրետացված չէ մեղադրանքը: Մեղադրայլները չգիտեն, թե կոնկրետ ո գործողությունն է, որ իրեն բերել է այդ մեղադրանքին»,- նշեց նա:

Լիպարիտ Սիմոնյանը հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում դատական գործընթացն ավարտին կհասնի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ