Շրջվել է Պն մեքենան. 1 զոհ,9 վիրավոր
Երեկ` սեպտեմբերի 24-ին ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող “ԳԱԶ 33081” մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել “Արմենիա” բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ: Շարքային Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, 25.09.2012թ., ժամը 00:20-ին “Արմենիա” ԲԿ-ում մահացել է:
Շարքայիններ՝ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով /մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ 25.09.2012թ. հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկանում ենք ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունից։