27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Դրա դիմաց մենք վճարում ենք Փաստաբանների պալատի թուլացմամբ»

«Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակումն այսպիսի ընթացք չէր  ստանա, եթե Փաստաբանների պալատի նախագահը որոշ մարդկանց կողմից հովանավորված չլիներ», – այսօր   հանդրային քննարկման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց  Աթանեսյանի գրասենյակում հարձակման ենթարկված Արմեն Սողոմոնյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Տարիներ շարունակ մենք ասում ենք, որ փաստաբանությունը թուլանում է.  վերջին ամիսներին տեղի ունեցողը հենց մեր ասածի ապացույցն է՝ փաստաբանները մնացել են անպաշտպան: Այս գործն էլ այսպես չէր լինի, եթե Արա Զոհրաբյանը հովանավորչություն չունենար: Դրա  դիմաց մենք վճարում ենք Փաստաբանների պալատի թուլացմամբ»,- ասաց     Լուսինե Սահակյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ