«Բավականին խիստ ու դաժան է նրանց նկատմամբ, ովքեր վնաս են բերում Ղարաբաղին» (տեսանյութ)
«Ղարաբաղը գտնվում է բեկումնային բարեփոխումների շրջանում, անցնումէ լրիվ կառավարական համակարգի հակադրված Հայաստանի խորհրդարանական համակարգին, և դրա պատճառներն ինքնաբերաբեր հասկանալի են»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն` անդրադառնալով հուլիսի 19-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: Նա նշեց, որ հիմա Արցախին ավելի օգտակար է ունենալ նախագահական համակարգ:
«Ինչո՞ւ Բակո Սահակյանը: Երբ որ գնում էր Սահմանադրության հանրաքվեն, մենք հարցում անցկացրին ու հարցրին, թե ում կցանկանայիք տեսնել նոր նախագահ: Բակո Սահակյանի կողմն էր ձայների 76 տոկոսը, Վիտալի Բալասանյանին` 12.5 տոկոս: Մնացածը 11 ազգանուն են ասել, բայց նրանց հասել է 1 կամ 2 ձայն: Ղարաբաղում 2 դեպք կա, որ կարող է հավակնել նախագահի պաշտոնին
` Բակո Սահակյան և Վիտալի Բալասանյան: Վերջինս մտադիր չի հավակնել նախագահի պաշտոնին»,-հայտնեց Ադիբեկյանը:
Վերջինս նշեց նաև, որ Բակո Սահակյանի ղեկավարման 10 տարիների ընթացքում բնակչությունն աճել է 11 հազարով, իսկ նախքան այդ նույնիսկ կրճատվել է, ՀՆԱ-ն 3 անգամ աճել է, Ստեփանակերտի բնակչությունը 51 հազարից հասել է 56 հազարի:«Թեպետ Ղարաբաղը պատերազմական իրավիճակում գտնվող տարածք է, Բակո Սահակյանը Լևոն Հայրապետյանի օգնությամբ խթանեց ծնելիության խթանման ծրագիր, խոսքը նպաստների մասին է»:
«Նման տպավորիչ արդյունքների շնորհիվ Բակո Սահակյանը, պարզ է, որ ոչ թե իրավունք ունի, այլ ավելի ընկալելի նախագահ է, ժողովրդավար է, տիրություն է անում բնակչությանը, բանակը լավ ապահովված է: Բավական կենսունակ, լավ որոշումներ կայացնող դեմք է»,-ասաց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանի ներկայացմամբ` գործող նախագահը սիրված է ոչ միայն որպես առաջնորդ, այլև որպես մարդ: «Էն մարդը չի էլի, որ ամեն ինչին կարողանա զիջողական վերաբերվել: Նա բավականին խիստ ու դաժան է նրանց, ովքեր վնաս են բերում Ղարաբաղին ու գործին խանգարում են, բավականին բերասիրտ է նրանց, ովքեր գալիս են օգնելու Ղարաբաղին»:
Առավել մանրամասն` տեսանյութում: