06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Շիրխանյանի գործով ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը ժամանակ է տվել

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը մինչեւ օգոստոսի 3-ը ժամանակ է տվել, որպեսզի «Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացվի ՄԻԵԴ:

Այս մասին հայտնում է  Վահան Շիրխանյանի  շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Փաստաբանի փոխանցմամբ՝  ՀՀ իշխանությունները փաստաթղթերը ներկայացնելու մասով որոշակի մանիպուլյացիաների են փորձել դիմել եւ չեն ներկայացրել բոլոր փաստաղթերը:

Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է, այժմ նա սայլակի օգնությամբ է կարողանում տեղաշարժվել եւ ձեռք է բերել բազմաթիվ առողջական խնդիրներ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ