19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բոլորս էլ նույն սորտի ենք. Շարմազանով

Ազգային ժողովում քննարկվում է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ և Եվրոպական միության միջև այցագրային ռեժիմը դյուրացնելու մասին  համաձայնագիրը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քանի որ խոսվում է Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության մասին, Եվրոպական խորհրդարանը Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձևում արձանագրել է, որ Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունը ԵՄ-ի հետ:

՛՛Մեր եվրոպացի գործընկերները պատրաստ են շարունակել քաղաքական երկխոսությունը ՀՀ-ի հետ՛՛,-ասաց նա:

Երբ ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց ընդդիմադիրներից մեկի խոսքերը, թե Հայաստանը առաջին սորտի պետություն չէ, ԱԺ փոխնախագահը ներկայացրեց իր տեսակետը.

՛՛Չպիտի 21-րդ դարում սորտեր լինեն, բոլորս էլ նույն սորտից ենք, բոլորս էլ հավասար ենք ու աշխարհում չկան առաջին, երկրորդ, երրորդ սորտի ժողովուրդներ, բոլորս էլ առաջին սորտի ենք՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ